ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությունն ավարտվել է

Մյուլլերը վերջնական զեկույցն արդեն փոխանցել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուլիյամ Բարրին:
myuler

Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է 22 ամիս տեւած իր հետաքննությունը, որը պետք է պարզեր արդյոք Ռուսաստանը միջամտել է 2016թ.-ին գերտերությունում անցկացված նախագահական ընտրություններին:

Մյուլլերը վերջնական զեկույցն արդեն փոխանցել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին: Վերջինս էլ պետք է ամփոփի զեկույցը եւ որոշի՝ զեկույցի ինչքան մասը պետք է ներկայացնի ամերիկյան Կոնգրեսին: Դեմոկրատ կոնգրեսականներն արդեն պահանջել են զեկույցը հրապարակել ամբողջությամբ:

«Ոչ մեկը, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահը, օրենքից վեր չէ, ու Ամերիկայի ժողովուրդը զեկույցի մանրամասներն իմանալու իրավունք ունի»,-ասել է ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը:

*

*