Մոսուլում ԻՊ-ի զինյալները շարունակում են դիմադրել բանակին

Հրամանատարությունը համոզված է, որ քաղաքի լիակատար ազատագրմանը մի քանի օր է մնացել...
mosul

Իրաքյան բանակը շարունակում է հարձակումը հին  Մոսուլում «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դեմ: Հրամանատարությունը համոզված է, որ  քաղաքի  լիակատար ազատագրմանը մի քանի օր է մնացել, այնինչ  զինյալները շարունակում են կատաղի դիմադրություն ցույց տալ:

Նախօրեին Իրաքի ռազմական ուժերը գրավել են Ան-Նուրի մզկիթը, որտեղ երեք տարի առաջ  խալիֆաթի ստեղծման հիմքն էր  դրվել: Իրաքի վարչապետն ասել է, որ դա «Իսլամական պետության» ավարտի սկիզբն է:

Մոսուլի վրա հարձակումը  սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերին, եւ մինչ այժմ պատերազմական գոտում դեռ  խաղաղ բնակիչներ կան:

Ովքեր կարողանում են փախչել  մարտական գործողությունների թատերաբեմից, տեղաբաշխվում են փախստականների ճամբարներում:

*

*