Մոսուլից շուրջ 900 խաղաղ բնակիչ հատել է Սիրիայի սահմանը

Իրաքում շարունակվում են Մոսուլի ազատագրման գործողությունները:
mosul-people

 

Իրաքում շարունակվում են Մոսուլի ազատագրման գործողությունները: Ավելի քան 900 խաղաղ բնակչի է հաջողվել փախչել ու հատել Սիրիայի սահմանը. հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովը: Այժմ նրանք գտնվում են փախստականների համար նախատեսված ճամբարում, որտեղ, ի դեպ, արդեն նախատեսվածից շատ մարդ է ապաստանում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Մոսուլում մոտ 1.5 միլիոն խաղաղ բնակիչ կա: Իսլամական պետության ավելի քան 2 տարվա վերահսկողությունից Մոսուլի ազատագրման գործողությունը, արդեն 3-րդ օրն է, շարունակվում է:

Հաղորդվում է, որ Իրաքի բանակը հնարավոր է մի քանի շաբաթ անց նոր կարողանա մտնել Մոսուլ, իսկ քաղաքի ամբողջական ազատագրման համար, գուցե, ամիսներ պահանջվեն:

*

*