Մոսկվային նոր փոթորիկ է մոտենում

Մոսկվայում մոտակա ժամերին սպասվում է հեղեղ, կայծակ եւ կարկուտ:
moskva-andzrev
Մոսկվայում մոտակա ժամերին սպասվում է հեղեղ, կայծակ եւ կարկուտ: Այս մասին հայտնել են ՌԴ-ի ԱԻՆ-ից:
«Հուլիսի 12-ին եւ հուլիսի 13-ի առավոտյան ժամերին Մոսկվայում սպասվում է հորդառատ անձրեւ, կայծակ եւ կարկուտ, որը կուղեկցվի ուժգին քամիներով՝ 15-20 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փրկարարները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում տնից դուրս չգալ, խուսափել գովազդային վահանակների տակ գտնվելուց:
Ավելի վաղ հայտնում էին, որ Մոսկվայում հուլիսի 12-ին սահմանվել է վտանգավորության «դեղին» աստիճան:

*

*