Մոսկվայում եւ Մերձմոսկովյան տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել

...պայթյունի սպառնալիքների մասին անանուն զանգերի պատճառով
Moskva2

Մոսկվայում եւ Մերձմոսկովյան տարածաշրջանում այսօր տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել՝ պայթյունի սպառնալիքների մասին անանուն զանգերի պատճառով:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ստուգումներ են անցկացվում ավելի քան 100 օբյեկտներում՝ դպրոցներում, հիվանդանոցներում, առեւտրի կենտրոններում, վարչական շենքերում: Հաղորդվում է, որ զանգերը ստացվել են արտերկրից:

Ռուսաստանում տարբեր կառույցներ նմանատիպ ահազանգեր ստացել էին նաեւ հունվարին: Դրանք բոլորը կեղծ էին:

*

*