Մոսկվայում ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել՝ պայթյունների վտանգի պատճառով

65 անանուն զանգ է ստացվել ավելի քան 70 օբյեկտներում պայթյունների սպառնալիքի մասին:
moskva-evakuacia

Մոսկվայում սեպտեմբերի 13-ին ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել շենքերից եւ շինություններից՝ պայթյունների սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերի պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Սեպտեմբերի 13-ին օրվա ընթացքում Մոսկվայի արտակարգ ծառայություններում 65 անանուն զանգ է ստացվել ավելի քան 70 օբյեկտներում պայթյունների սպառնալիքի մասին:

«Դրանք ուսումնական հաստատություններ են, առեւտրական կենտրոններ, կայարաններ, հյուրանոցներ, այլ հասարակական շենքեր»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նախօրեին  ահաբեկչական գրոհների մասին սուտ հաղորդումների փաստով հարուցվել է քրեական գործ:

*

*