Մոսկվայում կնոջը ցած են նետել պատշգամբից՝ իր ծննդյան օրը

Մահացածն ընկերների հետ իր բնակարանում նշելիս է եղել ծննդյան 45-ամյակը:
shenq

Մոսկվայի բնակիչը մահացել է՝ իր ծննդյան տարեդարձի օրը՝  ընկնելով պատշգամբից:

Պարզվել է, որ վիճաբանության հետեւանքով կնոջը պատշգամբից ցած է նետել հյուրերից մեկը: Այս մասին հայտնում  է «Մոսկվա» լրատվական գործակալությունը:

Իրավապահները հաստատել են, որ մահացածն ընկերների հետ իր բնակարանում նշելիս է եղել ծննդյան 45-ամյակը:

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով:

*

*