Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 29 չվերթ

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով
vnukovo

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 29 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն:

Մասնավորապես՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ ու չեղարկվել 4, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է, որ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է անձրև, ուժեղ քամի ու ամպրոպ:

*

*