Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է ոստիկանների վրա. կան վիրավորներ

Հարձակում իրականացնողը եւս վիրավոր է։
shtap-rusastan

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա. այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո հաղորդագրությանը։

Անհայտ անձը զենքի չպարզված տեսակից կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորվել է:

Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից, որի արդյունքում հարձակում իրականացնողը վիրավորվել է ոտքից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

*

*