Մոսկվայում իր գրասենյակի առջեւ սպանվել է հայազգի գործարար

Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
rusakan-vostikanutyun

Մոսկվայում ապրիլի 19-ին հայ գործարար է սպանվել։ Ժամը 20.11-ի սահմաններում Ալեքսանդր Բագիրանը՝ թիկնապահների ուղեկցությամբ, դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ հնչել է առնվազն 5 կրակոց։

Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ mk.ru-ի փոխանցմամբ, Բագիրյանի թիկնապահները բռնել են մարդասպանին եւ հանձնել իրավապահներին։ Նա սպանվածի երբեմնի գործընկերն է եղել։

Ըստ նույն աղբյուրի, սպանությունից րոպեններ առաջ նրանք հանդիպում են ունեցել բիզնես-կենտրոնում, որտեղ քննարկել են 3 մլն դոլար պարտքը վերադարձնելու հարցը, եւ համաձայնություն կարծես թե ձեռք է բերվել։ Սակայն երբ հանդիպումից դուրս են եկել եւ շարժվել դեպի յուրաքանչյուրն իր մեքենան, ըստ գործընկերոջ, Բագիրյանը հրաժարվել է պայմանավորվածությունից։

Ըստ ռուսական լրատվամիջոցի, հայ գործարարի բիզնեսը վերջին շրջանում լավ չի ընթացել, նա մեծ պարտքեր է կուտակել, եւ շատերն են նրա համար նման վախճան կանխատեսել։

*

*