Մոսկվայի կենտրոնում երթի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում

Նրանք բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»
moskva,-ert

′Այսօր Մոսկվայում երթ է անցկացվում՝ ի աջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի: Երթի մասնակիցները շարժվում են «Չիստիե պրուդի» («Чистые пруды») մետրոկայարանի մոտից դեպի ՆԳՆ շենքի, հայտնում է meduza.io-ն:

Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո′ւն քաղբանտարկյալներին»:

Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: «ОВД-Инфо»-ն հաղորդում է, որ 57 հոգի արդեն բերման է ենթարկվել:

Նշվում է, որ նրանց թվում են «Մեդուզա» գործակալության լրագրողներ Իլյա Ժեգուլյովն ու Անդրեյ Պերցևը:

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները