Մոսկվայում բերման են ենթարկվել Ալեքսեյ Նավալնին և Газета.ру-ի թղթակիցը

Բերման ենթարկվածների թիվը հասել է 200-ի
moskva,-dzerbakalum

Газета.ру պարբերականի թղթակից Պավել Վորոնկովը բերման է ենթարկվել  Մոսկվայում չթույլատրված ակցիան լուսաբանելիս, հայտնում է պարբերականը:

Ըստ ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայության, Մոսկվայի կենտրոնում շուրջ 1200 մարդ Է մասնակցել իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիային: Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 200-ի:

Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունից պարզաբանել են, որ մայրաքաղաքի իշխանություններն ավելի վաղ հասարակական ակցիայի անցկացումը համաձայնեցրել են Ակադեմիկոս Սախարովի պողոտայում:

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Նա այդ մասին անձամբ է հայտնել սոցցանցում:

Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:

Գոլունովն ինքը հայտնել է, որ չի գնա չարտոնված ակցիայի, որ ավելի լավ Է զբաղվի իրոք օգտակար գործերով:

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով:

*

*