Մոնտենեգրոյում անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

Փետրվարի 22-ի կեսգիշերին Մոնտենեգրոյում անհայտ անձը․․․
podgorica-monte-negro

Փետրվարի 22-ի կեսգիշերին Մոնտենեգրոյում անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Պոդգորիցայում գտնվող ամերիկյան դեպսանատան ուղղությամբ, որից հետո ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»։

Նախնական տվյալներով՝ կիրառվել է ձեռքի նռնակ։ Dayly express-ի տվյալներով՝ անհայտ անձը մի քանի նռնակներ է նետել դեսպանատան շենքի ուղղությամբ, որոնցից մեկը պայթել է։

Դեսպանատանը աշխատում է ԱՄՆ 34 եւ տեղի 134 քաղաքացի։

*

*