Իտալացի 3 ալպինիստներ են անհայտ կորել Մոնբլան բարձրանալիս — Երկիր Մեդիա

Իտալացի 3 ալպինիստներ են անհայտ կորել Մոնբլան բարձրանալիս

Վերելքը սկսել են օգոստոսի 7-ին եւ այդ պահից ի վեր այլեւս կապի մեջ չեն մտել:
monblan

Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս: Փրկարարների տվյալներով՝ ալպինիստները՝ երկու տղամարդ եւ մեկ կին, վերելքը սկսել են օգոստոսի 7-ին եւ այդ պահից ի վեր այլեւս կապի մեջ չեն մտել:

Իտալացի փրկարարներն օգնություն են խնդրել Շամոնիի՝ այն քաղաքի լեռնային ժանդարմերիայի աշխատակիցներից, որը գտնվում Է Մոնբլանի ստորոտին Վերին Սավոյայի դեպարտամենտում: Օգոստոսի 8-ին որոնողական գործողությունն արդյունք չի տվել:

Մոնբլանն Ալպերի ամենաբարձր լեռն է (4808 մետր):

*

*