«Միսս Ուրուգվայ-2006»-ին մահացած են հայտնաբերել հյուրանոցում

Մեքսիկայում վերջին տարիներին կտրուկ աճել է բռնությունների ու սպանությունների թիվը
fatimi-davila4

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել «Միսս Ուրուգվայ-2006»-ի հաղթող Ֆաթիմի Դավիլան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Universal պարբերականին։

31-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է լողասենյակում։ Նախնական տվյալներով՝ չի բացառվում ինքնասպանության վարկածը։

Ըստ պարբերականի՝ Դավիլան Մեխիկո էր ժամանել ապրիլի երկրորդ կեսին ու աշխատանք էր փնտրում։

Հավելենք, որ Մեքսիկայում վերջին տարիներին կտրուկ աճել է բռնությունների ու սպանությունների թիվը։ Անցած տարի երկրում սպանվել է ավելի քան 33 300 մարդ։ Այս տարվա հունվարից մինչեւ մարտ ժամանակահատվածում, պաշտոնական տվյալներով, սպանությունների թիվն արդեն 8.73 հազար է։ Դա 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

*

*