Հայտնի է «Միսս Տիեզերք-2018»-ը

Գեղեցկուհին իր հայրենիքում հայտնի է որպես հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի եւ մոդել:
miss-tiezerq

Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը նվաճել Է «Միսս Տիեզերք-2018» տիտղոսը գեղեցկության 67-րդ միջազգային մրցույթում, որը կայացել Է Բանգկոկի Impact Aren ցուցահանդեսային կենտրոնում: Այս որոշումը դեկտեմբերի 17-ին ընդունել Է մրցույթի ժյուրին:

Պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրել Է Վենեսուելայի ներկայացուցչուհի Ստեֆանի Գուտիերեսը: Այս տարվա հաղթողի թագը հանձնել է Դեմի Լի Նել Պիտերսը Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որ հաղթանակ Էր տարել ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք-2017» մրցույթում:

Կատրիոնա Գրեյն իր հայրենիքում հայտնի Է որպես հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի եւ մոդել: Աղջկա հայրը ծնունդով Ավստրալիայից Է, մայրը՝ Ֆիլիպիններից:

Մրցույթն անցկացվում Է 1952 թվականից:

miss-tiezerq-katriona

*

*