Բազմամարդ բողոքի ակցիա՝ Մինսկում

Մասնակցել է 730-ից մինչեւ 1000 մարդ:
minsk-cuyc

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ակցիա է անցկացվել Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման մասին համաձայնագրի դեմ, որին տարբեր տեղեկություններով՝ մասնակցել է 730-ից մինչեւ 1000 մարդ:

Պաստառներից բացի ակցիայի ժամանակ նկատվել են Բելառուսի եւ Եվրամիության դրոշներ: Չնայած երթն արտոնված չի եղել, ոստիկանությունը չի փորձել խոչընդոտել ակցիային:

Հավելենք, որ այսօր Սոչիում խորը ինտեգրման համաձայնագրի շուրջ բանակցում են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն: Համաձայնագրի նախնական տեքստը պաշտոնապես չի հրապարակվել, բայց մի շարք հրապարակումների համաձայն՝ այն ավելի սերտ տնտեսական ինտեգրման մասին է: Մասնավորապես՝ նախագահները քննարկվելու են միասնական հարկային ու քաղաքացիական օրենսգրքեր ստեղծելու հարցը:

*

*