Միլիոնատերերը հեռանում են Մոսկվայից

Հայրենիքից հեռացած միլիոնատերերին հաշվել է New World Wealth-ը:
milioner-moskva-heranal

Ռուսաստանը հայտնվել է միլիոնատերերի արտահոսք ունեցող երկրների տասնյակում:

«РБК»-ի փոխանցմամբ, Հայաստանի ռազմավարական գործընկերը վեցերորդն է այն երկրների ցանկում, որտեղից 2015 թվականին ամենաշատ դոլարային միլիոնատերերն են հեռացել: Հայրենիքից հեռացած միլիոնատերերին հաշվել է New World Wealth-ը:

Գործակալության կազմած զեկույցի համաձայն Ռուսաստանում միլիոնատերերի թիվը կրճատվել է 2 տոկոսով: Իսկ պատճառը հակաամերիկյան դիրքորոշումն է, ինչը խանգարում է ընկերությունների գործունեությանը:

Ցանկի առաջին, այսպես ասած, պատվավոր հորիզոնականում Ֆրանսիան է: 2015 թվականին երկրից առնվազն 1 մլն դոլար կարողություն ունեցող 10 հազար մարդ է հեռացել: Ֆրանսիային հաջորդում է Չինաստանն, ապա Իտալիան:

Պատկերը 180 աստիճանով տարբերվում է Ավստրալիայում: 2015թ. այս երկիրում հաստատավել է 8 հազար միլիոնատեր: Միլիոնատերերն ավելացել են նաեւ ԱՄՆ-ը եւ Կանադան:

*

*