«Միլանի կոկայինի արքային» Ուրուգվայը կարտահանձնի Իտալիային

Նա կեղծ փաստաթղթերով 10 տարի ապրում էր Պունտա դել Էստե քաղաքում
rocco-morabito2

Ուրուգվայը համաձայնել է Իտալիային արտահանձնել «Միլանի կոկայինի արքա» մականունը ստացած թմրանյութերի առևտրով զբաղվող Ռոկկո Մորաբիտոյին, հայտնում է BBC-ն: Նա ձերբակալվել էր նախորդ տարի՝ Ուրուգվայի առողջարանային Պունտա դել Էստե քաղաքում, որտեղ կեղծ փաստաթղթերով բնակվում էր մոտ 10 տարի: Որպես Իտալիայում գործող հանցավոր խմբի պարագլուխ՝ նա 1995թ-ից սկսած Իտալիայի կողմից ամենաշատ որոնված հանցագործներից է: Վերջինիս փաստաբանի խոսքով՝ նա բողոք կներկայացնի արտահանձնման որոշման առնչությամբ:

Մորաբիտոն արտահանձնվելու է ոչ թե նոր կատարած հանցագործության, այլ կազմակերպված հանցավորության ու թմրանյութերի առևտրի առնչությամբ մեղադրանքներով դատապարտվելու հիման վրա:

 

 

 

*

*