50-ից ավելի երկրներ ստորագրել են Միջուկային զենքի արգելման պայմանագիրը

Առաջինը փաստաթուղթը ստորագրել Է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը:
mijukayin-zenq

50-ից ավելի երկրներ, ներառյալ Բրազիլիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրել են Միջուկային զենքի արգելման պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը:

Առաջինը փաստաթուղթը ստորագրել Է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը: Արարողությանը մասնակցել են պետությունների մի քանի ղեկավարներ եւ արտաքին գործերի տասնյակ նախարարներ, այդ թվում՝ Ավստրիայի, Իռլանդիայի եւ Կուբայի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն կամ չսպառնալ դրա կիրառմամբ:

*

*