Միջազգային հանրությունը դատապարտում և աջակցում է Սիրիայի հրթիռակոծությունը

Այս գիշեր ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասնական հարված են հասցրել սիրիական թիրախների
tramp-makron-mey-merkel2

Միջազգային հանրությունը միանշանակ չի ընդունում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հարվածները: Դաշնակիցների գործողությանն իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիան, Նիդերլանդները, Լիտվան, Ուկրաինան, Թուրքիան, Կանադան, Դանիան, Չեխիան, Ճապոնիան: Գերմանիան, աջակցություն հայտնելով գործողությանը՝ հայտարարելով, որ չի միանալու իրականացվող ռազմական գործողությանը: Միանշանակ չէ Իտալիայի դիրքորոշումը. երկրի վարչապետ Պաոլո Ջենտոլինին հայտարարել է, որ սա չպետք է սկիզբ դառնա Սիրիայում իրավիճակի նոր սրացման համար: Աջակցող հայտարարությամբ են հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Դաշնակիցների իրականացրած գործողությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը:

Հիշեցնենք, որ այս գիշեր ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասնական հարված են հասցրել սիրիական թիրախների:

*

*