5 տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ

Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում
migrant

Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը:

«2014-2018 թվականների ընթացքում իրականացված չկազմակերպված միգրացիայի հետևանքով մահացել է առնվազն 30 510 մարդ: Նրանցից ավելի քան 19 հազարը խեղդվել են ջրում»,- Ժնևում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելու ճանապարհին:

*

*