«Միացյալ Նահանգները բաց է բիզնեսի համար»․ Թրամփ

Միացյալ Նահանգները, սակայն, չի հանդուրժի անարդար առեւտուրը:
tramp

«Միացյալ Նահանգները բաց է բիզնեսի համար»,- Դավոսի տնտեսական համաժողովի փակման ժամանակ ասել է նախագահ Դոնալդ Թրամփը: Միաժամանակ, նա Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի անարդար առեւտուրը:

Թրամփի խոսքով՝ իր համար Միացյալ Նահանգները միշտ առաջնային կլինի: Դոնալդ Թրամփը նշել է նաեւ, որ Միացյալ Նահանգները պատմական ներդրումներ է կատարում ամերիկյան ռազմական ոլորտում, քանի որ չի կարող բարգավաճել առանց անվտանգության: Նա եւս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները:

*

*