ԵՄ-ի գործերին ՌԴ-ի միջամտությունը սպառնալիք Է եվրոպական անվտանգության համար. Մեյ եւ Մերկել

Այս մասին նշված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
mey-merkel

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 29-ին պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել Եվրոպայի անվտանգության հարցերում՝ այդ կապակցությամբ սպառնալիքներից մեկը համարելով Ռուսաստանի միջամտությունը հարեւան երկրների գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը տարածվել է Մեյի եւ Մերկելի՝ Բեռլինում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նրանք համաձայնեցին միմանց հետ Էլ ավելի սերտորեն աշխատելու անհրաժեշտության հարցում՝ զսպելու եվրոպական անվտանգությանը սպառնացող վտանգները, ներառյալ հարեւան եվրոպական տարածաշրջաններում, ինչպես, օրինակ, Արեւմտյան Բալկաններում, Ռուսաստանի ապակայունացնող արտաքին միջամտության զսպումը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքական գործիչները նաեւ պայմանավորվել են «նպաստել Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնությունների արագ կատարմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*