Մեծ Բրիտանիայում բախվել են ուղղաթիռ և օդանավ. կան զոհեր

Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները
odanav

Անգլիական Բաինհեմշիր կոմսության երկնքում տեղի է ունեցել թեթև շարժիչով ինքնաթիռի և ուղղաթիռի բախում: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով կան զոհեր: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները:

Թռչող երկու փոխադրամիջոցներն էլ գրանցված են «Ուիքոմ» (Wycombe Air Park) օդանավակայանի հաշվեկշռում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները