Այսօր Մեսսիի հարսանիքն է

Այն արգենտինական ԶԼՄ-ների կողմից արդեն որակվել է որպես «դարի հարսանիք»:
messi

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղի է ունենում «Բարսելոնայի» ճանաչված ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ու Անտոնելլա Ռոկուցցոյի հարսանեկան արարողությունը: Այն արգենտինական ԶԼՄ-ների կողմից արդեն որակվել է որպես «դարի հարսանիք»:

Արարողությանը հրավիրված է 260 մարդ, այդ թվում՝ ճանաչված ֆուտբոլիստներ ու այլ նշանավոր անձինք:

Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ հարսանիքին  հրավիրված չեն Դիեգո Մարադոնան ու Մեսսիի հետ աշխատած մարզիչները, այդ թվում՝ Պեպե Գվարդիոլան:

Արարողությունը հսկում են մի քանի հարյուր ոստիկաններ, լուսաբանելու են 150 լրագրողներ:

Մեսսին ու Անտոնելլան ծանոթ են դեռ մանկությունից: 30 ամյա ֆուտբոլիստը եւ 29 ամյա Անտոնելլան 2 որդի ունեն:

*

*