Մերկելը, Օլանդն ու Պորոշենկոն պայմանավորվել են համատեղ լուծել Դոնբասի հարցը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցել են հեռախոսազրույց:
merkel-oland-poroshenko

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Դոնբասում իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: Այդ մասին հաղորդել է Ուկարիանայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը` Դոնբասում և Ղրիմում իրավիճակը համատեղ ուժերով լուծելու հարցում` բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով և ընդգծել շարունակական փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը` «նորմանդական ֆորմատո»-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկ Մեկնաբանություն
  • Մերկելը, Օլանդն ու Պորոշենկոն պայմանավորվել են համատեղ լուծել Դոնբասի հարցը — Armenian National Committee of America
    17 августа 2016 at 00:00

    […] […]

  • *

    *