Մերկելը դեմ է միասեռականությանը, իսկ Բունդեսթագը՝ ոչ

Գերմանիայի խորհրդարանը հավանություն Է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին:
merkel

Գերմանիայի խորհրդարանը հավանություն Է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին: Ինչպես հայտնել Է Deutsche Welle-ն, փաստաթուղթն ընդունվել Է ձայների մեծամասնությամբ. «կողմ» Է քվեարկել 393 պատգամավոր, «դեմ»՝ 226-ը, չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել:

Օրինագծի համաձայն, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները կկարողանան պաշտոնապես ամուսնություններ կնքել եւ ունենալ նույն այն իրավունքները, ինչ եւ ավանդական ընտանեկան զույգերը, օրինակ, կկարողանան երեխաներ որդեգրել, հաղորդել Է BBC-ն: Մինչ այդ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները Գերմանիայում կարող Էին կնքել այսպես կոչված «քաղաքացիական միություններ»:

Նշվում Է, որ կառավարող կոալիցիայում մեծամասնություն ունեցող «Քրիստոնեադեմոկրատական միություն» եւ «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հանդես Էր գալիս միասեռ ամուսնությունները ճանաչելու դեմ: Սակայն ավելի վաղ Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Անգելա Մերկելը կուսակիցների հորդորել Էր, որ նրանք այս դեպքում որոշումն ընդունեն ինքնուրույն՝ «խղճի թելադրանքով», այլ ոչ թե ղեկավարվեն համակուսակցական դիրքորոշմամբ:

Միեւնույն ժամանակ Մերկելն ինքն ավելի վաղ չի պաշտպանել միասեռ ամուսնությունների օրինականացման գաղափարը եւ քվեարկության ժամանակ դեմ Է արտահայտվել:

 

*

*