Մերկելը չորրորդ անգամ դարձավ կանցլեր — Երկիր Մեդիա

Մերկելը չորրորդ անգամ դարձավ կանցլեր

«Անգելա Մերկելը ստացել է ձայների անհրաժեշտ մեծամասնությունը, նա ընտրվել է կանցլեր»
merkel-angela22

Անգելա Մերկելը 4-րդ անգամ Բունդեսթագի կողմից ընտրվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել են  364, դեմ՝ 319 պատգամավոր,  9-ը ձեռնպահ է եղել․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անգելա Մերկելը ստացել է ձայների անհրաժեշտ մեծամասնությունը, նա ընտրվել է կանցլեր»,- հայտարարել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոհլբեն:

Մերկելի թեկնածությունը առաջադրել էր նախկին արտգործնախարար ու երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նախորդ տարվա աշնանը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո բանակցություններ մեկնարկեցին կոալիցիոն կառավարություն ձևավորելու ուղղությամբ:

Երկուշաբթի օրը Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարները Բեռլինում կոալիցիոն համագործակցության համաձայնագիր կնքեցին, որն էլ դուրս բերեց Գերմանիային 171 օր տևած քաղաքական ճգնաժամից:

*

*