Մերկելը վստահ է՝ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելը դարձել է անխուսափելի

Անգելա Մերկելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի վերաբերյալ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարություններին:
merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի վերաբերյալ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին հայտնել է կանցլերի խոսնակը:

Նա նշել է, որ Մերկելը կանգնում է Գերմանիայի արտգործնախարարի բոլոր հայտարարությունների հետևում:

«Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելը դարձել է անհրաժեշտ ու անխուսափելի»,- հայտնել է կանցլերի խոսնակը:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին, հուլիսի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Գաբրիելը հայտնել է, որ սկզբնական փուլում Թուրքիային ուղղված քայլեր են ձեռնարկելու երեք տարբեր կետերով. ոչ ոքի խորհուրդ չտալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ օրենքը երաշխավորված չէ, նախազգուշացնել Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիներին, վերանայել Թուրքիային ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը:

*

*