Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների

38 կասկածյալ ձերբակալվել է Ֆրոնտերա Կոմալապա քաղաքի հյուրանոցում։
khalisko

Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի մոտ 50 անդամների, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոլոր կասկածյալները ձերբակալվել են Գվատեմալային սահմանակից Չյապաս նահանգում: 38 կասկածյալ ձերբակալվել է Ֆրոնտերա Կոմալապա քաղաքի հյուրանոցում, ևս տասին  ձերբակալել են Տուտսլա Գուտյերեսում:

«Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը համարվում է ամենախոշորը Մեքսիկայում: Այն հայտնի է ոստիկանության և բանակի ստորաբաժանումների վրա խոշոր հարձակումներով:

Նախօրեին Մեքսիկայի գլխավոր դատախազությունը 30 մլն պեսո (1,5 մլն դոլար) պարգև է հայտարարել տեղեկատվության համար, որը կնպաստի «Խալիսկո»-ի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի ձերբակալությանը:

*

*