Մեքսիկայում խողովակի պայթյունից առնվազն 20 մարդ է զոհվել

Կան տասնյակ վիրավորներ․․․

Մեքսիկայում Տուսպան-Տուլա խողովակի պայթյունից զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ 71-ը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով financiero-ին։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վառելիքի խողովակի անօրինական հատված տեղում հավաքվել են տեղի 300-ից ավելի բնակիչներ բիդոններում եւ կանիստերներում բենզին հավաքելու համար։

Տարվա սկզբից Մեքսիկայի նոր կառավարությունը պայքար է սկսել բենզինի գողությունների դեմ։ Իշխանությունները դադարեցրել են վառելիքի հոսքը միաժամանակ մի քանի խողովակներում եւ սկսել են վառելիք մատակարարել ցիստերներով։ Բացի դրանից բոլոր բենզալցակայաններում եւ վառելիքի փոխադրման օբյեկտներում զինվորական հսկողություն է սահմանվել։

*

*