Մեքսիկան վաճառում է նախագահական ինքնաթիռը

Ստացված հասույթը կուղղվի երկրում անօրինական ներգաղթը կասեցնելու համար:
meqsika-inqnatir

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստացել է վաճառել նախագահական ինքնաթիռն ու այդ միջոցներն օգտագործել երկրում անօրինական ներգաղթը կասեցնելու համար: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մեքսիկան ու Միացյալ Նահանգները համաձայնության եկան, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր չի սահմանի, փոխարենը, Մեխիկոն ավելի շատ միջոցներ կձեռնարկի ներգաղթյալների հոսքը ԱՄՆ-ը կասեցնելու համար:

Մեքսիկայի նախագահի խոսքով՝ Boeing 787 Dreamliner-ը մոտ 150 միլիոն դոլար արժի: Ի դեպ, նա խոստացել էր ծախել 218 միլիոն դոլարով ձեռք բերված ինքնաթիռը դեռ 2018թ. նախագահական քարոզարշավի ժամանակ՝ հայտարարելով, թե նախագահ ընտրվելու դեպքում կօգտվի կոմերցիոն օդանավերից:

*

*