Մեքսիկայում գնդակահարել են հայտնի հաղորդավարին կնոջ հետ նախաճաշելու ժամանակ

...լրագրողը այսօր կդառնար 69 տարեկան:
meqsika (1)

Մեքսիկայում անհայտ անձինք գնդակահարել են հայտնի ռադիոհաղորդավար Խեսուս Ռամոս Ռոդրիգեսին, այս մասին գրում է korrespondent.net-ը:

Ռոդրիգեսն աշխատում էր մեքսիկական Nuestra Region ռադիոկայանում: Հաղորդավարի վրա կրակել են այն պահին, երբ նա նախաճաշում էր կնոջ հետ: Միջադեպը տեղի է ունեցել Էմիլանո Սապատա մունիցիպալիտետի տարածքում:

Նշվում է, որ լրագրողը այսօր կդառնար 69 տարեկան:

*

*