Հնդկական շուկայում սկսվել է Bajaj Qute ավտոմեքենայի վաճառքը, որն ամենաԷժանն Է համարվում աշխարհում: Այն արժե 263 հազար ռուփի (մոտավորապես 3,8 հազար դոլար կամ 247 հազար ռուբլի): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Bajaj Qute-ի երկարությունը կազմում է 2752 մմ, լայնությունը՝ 1312 մմ, իսկ բարձրությունը՝ 1652 մմ: Ավտոմեքենան հանդերձված է 13 ձիաուժ հզորությամբ փոքրաչափ միագլան շարժիչով: Մեքենան ընդունակ Է ժամում զարգացնել 70 կիլոմետր առավելագույն արագություն, բայց պայմանով, որ դրանում լինի միայն վարորդը՝ առանց ուղեւորների, եւ բեռնախցիկում չլինի լրացուցիչ բեռ: 100 կիլոմետր վազքի համար վառելիքի ծախսը չի գերազանցում 3 լիտրը:
Մինչեւ Bajaj Qute-ի հայտնվելը աշխարհում ամենաԷժան ավտոմոբիլը համարվում Էր Tata Nano-ն՝ 2,5 հազար դոլար սկզբնական արժեքով: