Մենակ մարդկանց նախարարի նոր պաշտոն՝ Մեծ Բրիտանիայում

Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն․․․
menutyun

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն, որում նշանակել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական փոխնախարար Թրեյսի Քրաուչին:

«Չափազանց մեծ թվով մարդկանց համար մենությունը ժամանակակից կյանքի տխուր իրականություն է: Ես ցանկանում եմ պայքարել այդ խնդրի դեմ հանուն մեր հասարակության եւ մեր բոլորի, մենությունը հաղթահարելու համար օգնել տարեցներին, խնամակալներին, նրանց, ովքեր կորցրել են մերձավորներին, այսինքն այն մարդկանց, որոնք չունեն մեկը, որի հետ խոսեն, կիսեն իրենց մտքերն ու փորձը»,-ասված է Մեյի հայտարարության մեջ:

Բրիտանական «Կարմիր խաչի» տվյալների համաձայն՝ 9 միլիոնից ավելի բրիտանացիներ (երկրի բնակչությունը 65,6 միլիոն է) հաճախ կամ մշտապես մենություն են զգում: Բարեգործական կազմակերպությունն այս երեւույթը համարում Է «թաքնված համաճարակ»:

*

*