Մեքսիկայում փոխհրաձգության հետևանքով պատահական անցորդներ են զոհվել

Զոհերից 3-ը մի ընտանիքից են եղել
meks-edited

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Ռեյնոս քաղաքում հանցախմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 6 քաղաքացիական անձ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զոհերից 4-ը տղամարդիկ են եղել, 2-ը՝ կանայք: Նախնական տվյալներով՝ նրանցից 3-ը փոխհրաձգության շրջանում գտնվող ընկերության աշխատակիցներ են եղել, մյուս 3-ը՝ մի ընտանիքի անդամներ, ովքեր այդ պահին փողոցում են գտնվել:

ԱՄՆ-ին սահմանակից այս նահանգը մեքսիկական երկու հզոր կլանների՝ «Լոս-Սետաս»-ի և «Զալիվ»-ի միջև մշտական մրցակցության շրջան է համարվում՝  դեպի ԱՄՆ թմրանյութերի արտահանումը վերահսկելու համար:

*

*