Եռօրյա սուգ՝ Մեքսիկայում

Եռօրյա սուգը սկսվել է սեպտեմբերի 8-ից:
meqsika-erkrasharj (1)

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ուժեղ երկրաշարժի հետևանքով գրանցված մի քանի տասնյակ զոհերի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եռօրյա սուգը սկսվել է սեպտեմբերի 8-ից:

Մեքսիկայում գրանցված երկրաշարժն ունեցել է 8,2 մագնիտուդ ուժգնություն: Նախագահն ասել է, որ ցնցումները եղել են ամենաուժեղը վերջին 100 տարվա ընթացքում:

Տարբեր տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

*

*