Մեծ Բրիտանիայում վարչապետի պաշտոնի համար մրցապայքար է սկսվել

Այս պահի դրությամբ 5 պահպանողական գործիչ պատրաստակամություն է հայտնել պայքարել...
tereza-mey

Մեծ Բրիտանիայում վարչապետի պաշտոնի համար մրցապայքար է սկսվել այն բանից հետո, երբ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի, հետեւաբար նաեւ վարչապետի պաշտոնից: Այս պահի դրությամբ 5 պահպանողական գործիչ պատրաստակամություն է հայտնել պայքարել կուսակցության առաջնորդի եւ վարչապետի աթոռի համար:

Նրանք են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման հարցերով քարտուղար Րորի Ստյուարթը, արտաքին գործերի նախկին քարտուղար Բորիս Ջոնսոնը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին քարտուղար Էսթեր Մակվին եւ առողջապահության քարտուղար Մեթյու Հանկոկը:

*

*