21:45 - 11.09.2019
365 Դիտում
Մեծ Բրիտանիայում ցանկանում են թույլատրել օտարերկրյա ուսանողներին ուսումն ավարտելուց հետո 2 տարի մնալ եւ աշխատանք փնտրել թագավորությունում: Նման առաջարկ է ներկայացրել Home Office-ը՝ բրիտանական կառավարության՝ միգրացիոն վերահսկողության եւ անվտանգության հարցերով վարչությունը: Այսինքն, վարչությունն ուզում է փոփոխել 2012թ. նախկին վարչապետ Թերեզա Մեյի ընդունած որոշումը, որը պարտադրում էր միջազգային ուսանողներին լքել երկիրը ուսումը վերջացնելուց առավելագույնը 4 ամիս հետո:
Ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը ասել է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա ուսանողներին «բացահայտել իրենց ներուժը» եւ կարիերա սկսել թագավորությունում:
Անցած տարի Մեծ Բրիտանիայում ուսանել է մոտ 450 հազար օտարերկրյա ուսանող: