Կանխվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը

Կասկածյալներն այսօր ներկայացել են Լոնդոնի դատարան:
tereza-mey

Մեծ Բրիտանիայում կանխվել է վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը: Այդ երկրի անվտանգության ծառայությունը նոյեմբերի 28-ին 2 մարդու է ձերբակալել: Նրանցից մեկը՝ 20-ամյա Նաիմուր Ռահմանը, ենթադրվում է, որ ծրագրում էր պայթուցիկ տեղադրել վարչապետի գրասենյակի մոտ՝ թիրախավորելով անվտանգության ուժերին, ապա պետք է դանակներով հարձակվեր Թերեզա Մեյի վրա:

Ձերբակալված երկրորդ անձը՝ 21-ամյա Մոհամեդ Աքիբ Իմրան, մեղադրվում է ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ: Կասկածյալներն այսօր ներկայացել են Լոնդոնի դատարան: Բրիտանական կառավարության շենքի շուրջ հսկողությունն ուժեղացվել է:

*

*