Սկրիպալի գործով Մեյի հայտարարությունը Մոսկվան կոպիտ սադրանք է որակել

Նման կերպ է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել Մեծ Բրիտանիայի որոշմանը:
rd-mid

Ռուս դիվանագետներին Լոնդոնից արտաքսելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը կոպիտ սադրանք է: Նման կերպ է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել Մեծ Բրիտանիայի որոշմանը:

«Սկրիպալի գործով Մեյի հայտարարությունը Մոսկվան գնահատում է որպես կոպիտ սադրանք, որը խաթարում է միջպետական երկխոսության հիմքերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:

 

*

*