Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի

Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել են «Սկրիպալի գործ»-ով երկրից 23 ռուս դիվանագետների վտարելու մասին:
mec-britania-rd-despanatun

Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմամբ, ռուս դիվանագետների արտաքսման հետեւանքով ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի: Այդ մասին հայտարարել Է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովլեւը:

«Առանց որեւԷ կասկածի, դա (ռուս դիվանագետների արտաքսումը) լուրջ ազդեցություն կունենա դեսպանության աշխատանքի վրա»,-ասել Է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել են «Սկրիպալի գործ»-ի պատճառով երկրից 23 ռուս դիվանագետների վտարելու մասին:

*

*