Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները դեմ են Ռուսաստանի վերադարձին

Նրանք առաջընթաց չեն տեսնում Ուկրաինայի հետ խնդիրները կարգավորելու հարցում
merkel,-johnson

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեմ են, որ Ռուսաստանը վերադառնա «Մեծ 7-նյակ»: Ինչպես Ֆրանսիայի նախագահը, նրանք եւս առաջընթաց չեն տեսնում Ուկրաինայի հետ խնդիրները կարգավորելու հարցում:

Մասնավորապես, Բորիս Ջոնսոնն ասել է, որ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել Սոլսբերիում՝ բրիտանական հողի վրա քիմիական զենքի կիրառման ժամանակ, հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող անկայությունը եւ քաղաքացիական պատերազմը, Ռուսաստանի սադրանքները ոչ միայն Ուկրաինայում, այլեւ շատ այլ շրջաններում՝ դեռ շատ փաստարկներ է պետք գտնել Ռուսաստանի վերադարձի համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դուրս է մնացել «G8»-ի ձեւաչափից 2014 թվականին՝ Ղրիմը բռնակցելուց հետո: Իսկ Ռուսաստանին այդ կառույց վերադարձնելով դարձյալ «Մեծ 8-նյակ» վերակազմավորելու առաջարկը նախօրեին արել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ «Մեծ 7-նյակի» կազմում են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան եւ Ճապոնիան:

*

*