Մեծ Բրիտանիան հետաձգեց Brexit-ը

Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կրկին կմեկնի Բրյուսել ՝ բանակցությունները շարունակելու:
mec-britania

Բրիտանիայի խորհրդարանը 412 կողմ եւ 202 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է  Brexit-ը հետաձգելու օգտին: Հիշեցնենք, որ Բրիտանիան պետք է դուրս գար Եվրամիության կազմից մարտի 29-ին:

Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կրկին կմեկնի Բրյուսել ՝ բանակցությունները շարունակելու: Ըստ Մեյի՝ Brexit-ը կարող է հետաձգվել 3 ամսից մինչ հունիսի 30-ը՝ կախված խորհրդարանը կքվեարկի իր առաջարկին կողմ (մինչ այս արդեն 2 անգամ առաջարկը մերժվել է), թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 13-ին կրկին մերժել է Եվրամիության կազմից դուրս գալու հարցով Brexit-ի մասին համաձայնագիրը: 391 դեմ, 242 կողմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած նախագիծը չի ընդունվել:

*

*