Մոր մահից 4 ամիս անց երեխա է ծնվել

Բժիշկներն այս վիրահատությունը հերոսություն են համարել: 2.35 կգ կշռող երեխան տղա է, որը ծնվել է կեսարյան հատումով` 32-րդ շաբաթում:
noracin

Լիսաբոնի հիվանդանոցում 37-ամյա կնոջ մահից  4 ամիս անց երեխա է ծնվել. հայտնում է Associated Press-ը:

Բժիշկներն այս վիրահատությունը հերոսություն են համարել: 2.35 կգ կշռող երեխան տղա է, որը ծնվել է կեսարյան հատումով` 32-րդ շաբաթում:

37-ամյա կնոջ ուղեղի մահն արձանագրվել էր դեռ այս տարվա փետրվարին, սակայն բժիշկները, տեսնելով, որ պտուղն առողջ է, որոշել էին կնոջը չանջատել կենսաապահովման համակարգից: Հիվանդանոցի էթիկայի հանձնաժողովը, նաև կնոջ հարազատները համաձայնություն էին տվել:

Սա առաջին նմանատիպ դեպքը չէ. հայտնի է, որ Լեհաստանի քաղաքացուհին երեխա էր ունեցել մահից 55 օր անց:

*

*