Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Նա մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որը մտադիր է վերընտրվել:
michayel-blumberg

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բլումբերգն Ալաբամա նահանգում մարտի 3-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների հետ, որոնց շարքում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և այլոք:

Դեմոկրատների փրայմերիզների հաղթողը հայտնի կլինի 2020 թվականի ամռանը: Հենց նա մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որը մտադիր է վերընտրվել:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

*

*