17:37 - 10.10.2018
542 Դիտում
9 մարդ հեղեղումների զոհ է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում: Այդ մասին հայտնել է Բալեարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Եվս 9 մարդ համարվում է անհետ կորած:
Մայորկայում հեղեղումներ են հորդառատ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են հոկտեմբերի 9-ին:
Կղզու բնակչությունը տարհանվում է: Հարյուրավոր բնակիչներ գտնվում են պատսպարաններում, որոնք կազմակերպվել են արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից: Խանութները, դպրոցները փակ են: Ջրահոսքերը ավերում են տներն ու ճանապարհները: