Մայնի Ֆրանկֆուրտում այրվել է Գյոթեի աշտարակը

Այն 43 մետր բարձրություն ուներ
gyote-hrdeh2

Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել Է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ: Կառույցի 1931 թվականի դիտահարթակը քաղաքի ամենահայտնի շինություններից մեկն Էր եւ մտնում Էր երկրի հինգ ամենաբարձր փայտե աշտարակների հնգյակի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

DPA-ի տվյալներով՝ հրշեջների ժամանման պահին կրակը ճարակել էր ամբողջ աշտարակը, այն մասամբ փլվել Է:

22 մետր բարձրությամբ փայտե աշտարակ Գյոթեի հայրենի քաղաքի հարավային արվարձանում առաջին անգամ կառուցվել Էր դեռ 1867 թվականին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին այն խարխլվել Էր, ուստի աշտարակն ապամոնտաժեցին: 1931 թվականին՝ պոետի մահվան 100-րդ տարելիցի նախաշեմին, կառուցվեց 43 մետրանոց աշտարակ։

gyote-ashtarak

*

*