Մարտին Շուլցը հրաժարական է տվել — Երկիր Մեդիա

Մարտին Շուլցը հրաժարական է տվել

«Սա իմ վերջին ուղերձն է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում»
shulc

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: «Սա իմ վերջին ուղերձն է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում,- ասել է նա:- Սա երբեմն բարդ աշխատանք է, բայց ես այդ պաշտոնից հեռանում եմ առանց դառնության եւ վիրավորվածության»:

Կուսակցության վարչությունը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին:

*

*